03.12.2017|
12:26
Նոյեմբերի 22-ին Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահները` քննարկելու Սիրիայի հարցը: Եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բաշար Ասադի հետ մեծացնում էր տպավորությունը, որ ռուսները ձգտում են կոնսենսուսի Աստանայի գործընթացի երաշխավորների միջև: Իհարկե, ակնկալիքները խիստ չափազանցված էին, որ առաջին անգամ չէ Սիրիայի ճգնաժամի 6 դառը տարիներին: